Հայտնիների քեֆը Վարդան Հովսեփյանի հարսանիքին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնիների քեֆը Վարդան Հովսեփյանի հարսանիքին. life.tert.am

Արդեն գիտեք, որ դերասան Վարդան Հովսեփյանը երեկ ամուսնացել է։ Նա և Կարինե Նուրիջանյանը միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում, այնուհետև խնջույքը շարունակել են Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։

Tert.am Life-ը լուսանկարել է խնջույքի հետաքրքիր պահերն ու իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչպես են հայտնիները քեֆ արել Վարդան Հովսեփյանի հարսանիքին։

Երեկոյի հանդիսավարը եղել է Սարգիս Գրիգորյանը, իսկ հարսի պարը բեմադրել է Մանո Գրիգորյանը։ Կարինան հարսի պարը ներկայացրել է Արման Էլբերտի կատարման ներքո։

Վարդանի հյուրերը եղել են մոտ 160 մարդ, այդ թվում` Խորեն Լևոնյանը, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Սարգիս և Մանո Գրիգորյանները, Ավետիս Խախամյանն ու Մայա Պողոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ելենա Արշակյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Արման Էլբերտը։

Վարդանի ազաբը դերասան Ռուդիկ Մարտիրոսյանն է։ Հարսանիքի քավորը Վարդանի ընկերն ու կնքահայրը` Հայկ Ոսկանյանն է։ «Մեծ հարսանիք չենք անում։ Հյուրերը մեր հարազատ ու մտերիմ մարդիկ են։ Իհարկե, շատ կցանկանայի ավելի մեծ հարսանիք անել, որին ներկա կլինեին բոլոր նրանք, ում կցանկանայի հրավիրել, սակայն շատ բան պայմաններն են թելադրում։ Վստահ եմ` այսօր շատ  լավ է անցնելու ամեն ինչ, որովհետև հյուրերի մեծ մասն  արվեստագետներ են, և բոլորն անակնկալներ են խոստացել»,- նշեց դերասանը։