Երեխաները անկանխատեսել են և ամեն վայրկյան փոխում են իրենց տրամադրությունը: Նրանք կարող են լացել և ծիծաղել միաժամանակ: Նրանք կարող են այնպիսի ներկայացում բեմադրել, որից կարող են արթնանալ բոլոր հարևանները:
Կարևոր չէ, թե ինչ է եղել, այլ կարևորը իրավիճակի հաղթահարումն է: Նրանք լալիս են կոնֆետի, կոտրված խաղալիքի ու ցանկացած մանրուքի պատճառով:
Սակայն ծնողները չպետք է թողնեն, որ երեխայի լացը հիստերիայի վերածվի: Այդ ամենից խուսափելու համար հարկավոր է երեխային հարցնել, թե իր խնդիրը փոքր է, մեծ, թե անլուծելի…
Մանկական հոգեբանները բացատրում են, որ նման հասարակ հարցը երեխային հանգստացնում է, քանի որ նա տեսնում է, որ դուք հարգում և հասկանում եք իրեն: Հարցը թույլ է տալիս, որ երեխան մի պահ կանգ առնի ու իրեն հաշիվ տա սեփական պահվածքի համար: Ծնողները այս հարցով երեխայի մոտ տպավորություն են թողնում, որ իրենք կարող են իրենց զայրացնող խնդիրը ինքնուրույն լուծել: