
Բուլղարիայում հնեաբանները հայտնաբերել են աշխարհի ամենահին ոսկե զարդը՝ ուլունք, որի տարիքը մասնագետների գնահատմամբ կազմում է 6500 տարի:
Այդ զարդն ավելի հին է, քան մինչ այդ ամենահինը համարվող զարդերը՝ գտնված 1972-1991 թվականներին նույնպես Բուլղարիայի տարածքում:
Այդ զարդերը գիտնականներին դրել էին դժվար դրության մեջ: Նրանք չեն կարողացել բացատրել, թե ինչպես են Անատոլիայից Բալկանյան թերակղզի տեղափոխված վերաբնակները կարղացել ձուլել ոսկե զարդեր:
Սակայն, վերջերս հայտնաբերած զարդը 200 տարով ավելի հին է: Ոսկե ուլունքի հետ միաժամանակ գտնվել են նաև քաղաքային պատերի բազմաթիվ բեկորներ և խեցեգործական արձանիկներ, հայտնում է Smithsonian-ը: