Ամուսնուս մահից հետո որդիս դարձավ նյարդային, քանի որ ես նոր հարաբերությունների մեջ եմ
Advertisement 1000 x 90

Ամուսնուս մահից հետո որդիս դարձավ նյարդային, քանի որ ես նոր հարաբերությունների մեջ եմ

Ամուսինս անցյալ տարվա սկիզբներին հանկարծամահ եղավ: Դա շատ դժվար էր իմ և երեխաներիս համար: Փորձում էինք միասին սփոփել մեր վիշտը և հետզհետե մտերմացանք: Նրանք ունեցան սիրելի ընկերներ, ովքեր հրաշալի և աջակցող էին, նրանք արդեն լավ էին, ես՝ նույնպես: Այդ 10 տարիների ընթացքում մտերմացա ինչ-որ մեկի հետ: Նա սիրալիր էր և մենք սկսեցինք հատուկ վերաբերմունք ցուցաբերել իրար նկատմամբ: 50 տարեկանում մեզնից ոչ ոք չի ցանկանում ժամանակ վատնել և կարծես նա պատրաստ եղավ կրել իմ կյանքի հետևանքները:

Իմ ամուսնության վերջին տարիները միայնակ էի լինում, ամուսինս ինձ սիրելու փոխարեն նախընտրում էր խմիչքը: Եվ, կարծես այս նոր հարաբերությունները թարմություն հաղորդեցին ինձ: Աղջիկներս կողմ էին այն բանին ,որ իմ կողքին կա ինչ-որ մեկը, բայց հակառակ դրան, որդիս չէր համակերպվում այդ մտքի հետ: Նա թշնաբար տրամադրված ինձ դրեց ընտրության առաջ` ասելով «ես կամ նա»: Ես փորձեցի ամեն բան բացատրել նրան, բայց անօգուտ էր: Ես չեմ ցանկանում վերջ դնել այս նոր հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարող ցավ պատճառել որդուս:

«Տղաները կմնան տղաներ» հորինված արտահայտություն է և վարքագծի մի տեսակ, հասկանալի է`այս ամենը կարող է հունից հանել, բայց և կանխատեսելի է: Ես ուրախ եմ լսել քո աղջիկներին` արդեն իսկ ունենալով տարբեր մոտեցումներ այս հարաբերություններին: Քո աղջիկները անժխտելիորեն հասկանում են,  որ սա ավելին է քան մի սիրո պատմությունը, և նրանք այս ամենի հանդեպ ունեն ռոմանտիկ տրամադրվածություն: Նրանցը իրատեսական և զգացական է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ երբ խոսքը սիրո մասին է, այս բառերը հազվադեպ են օգտագործվում:

Նրանցը իրատեսական և զգացական է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ երբ խոսքը սիրո մասին է, այս բառերը հազվադեպ են օգտագործվում:

Տղաների և մայրերի սերը, ես կարծում եմ երբևէ պատմված մեծագույն սերն է: Մանկության տարիներին նրանք կատարյալ են, փոքրամարմին, անուշաբույր, անշահախնդիր սիրով և պատրաստ ղեկավարելու ու ազդելու, նրանք չափահասների գրեթե հակապատկերներն են: Այդ արարածը այնքան լավն է, որ մի կինը չէր սիրի և համարի կատարյալ, մեկը որին քո հետ կարող ես տանել ամեն տեղ ու որը ստեղծված է իրեն հավատարիմ մնալու համար: Դեռահաս տարիքում նրանք տարօրինակ են իրենց թևատակի հոտով, ատամի խոզանակով և Սիերա Նեվադայի կլիմայական քարտեզին նմանվող դեմքի արտահայտությամբ: Հաճախ դու միակն ես, ով ուշադիր է  լինում այդ մոտիկ, սիրելի անձնավորության հորմոնալ խառնվածքներին: Կոնֆլիկտը, որը ստեղծում են շատ դեռահաս տղաներ, քեզ պաշտպանելու ցանկության, իրենց հարաբերությունները քեզ հետ պահպանելու և մի դեռահաս ջրահարսի համար քեզ դեն նետելու միջև, դա կարեկցանք և նույնիսկ հետաքրքիր տեսարան է առաջացնում` չնայած ցավին, այդ ժամանակ նույնիսկ կենսաբանական կապն է երկարում մինչև իր ամենահեռու կետը` վստահեցնելով, որ չափահաս տարիքում բաժանումը շատ ցավոտ չէ 2 կողմերի համար էլ: Որդիները հաճախ լրացուցիչ ուշադրություն են ցուցաբերում`ընտանիք կազմելով մի կնոջ հետ, ով ունի շատ նմանություններ իրենց մորը:

Որդիները հաճախ լրացուցիչ ուշադրություն են ցուցաբերում`ընտանիք կազմելով մի կնոջ հետ, ով ունի շատ նմանություններ իրենց մորը:

Ինչպես «Դենմարկի մելանխոլիկ արքայազնի հետ», մենք` մայրերս, մնում ենք մի կենտրոնախույս ուժ շատ ավելի երկար, քան մեզնից շատերն արժանի են` չնայած մեր որդիների` սեռական հնարավորության և նոր ամուսնության նկատմամբ ցանկությունը կորցնելուն:

Քո իրավիճակում բնականաբար բարդ է, լինել արհամարհված ամուսնու կողմից: Եթե դուք բաժանվել եք, թեև տղան հնարավոր է, որ զայրանա կամ էլ վիճի, բայց ի վերջո կհամակերպվի այդ մտքի հետ: Բայց ձեր ամուսնու մահը  նրա համար զգացմունքային նոր դաշտ կստեղծի, որտեղ նա իրեն կզգա բոլորովին միայնակ և անուշադրության մատնված: Բոլորի հետ էլ ,ձեր որդին նույն կերպ կդրսևորի իրեն, բնավորության թուլության պատճառով վեճեր կստեղծի ու նրա մոտ նոր վախեր կծնվեն: Ծնողներից մեկին կորցնելով` նա կարծում է, որ դուք միակն եք, ով ամբողջովին կլինի իր կողքին, կսկսի հարցեր տալ ձեզ, կիսվել մտքերով և այդ բոլորի պատճառով նրա աչքերով սա մի նոր ծնողի կորուստ է: Դուք նրան ասում եք, որ այս 12 տարիների ընթացքում մի թիմի նման` ձգտելով իրար, առաջ եք գնացել, հենց այս պահին նա նորից կընդդիմանա այդ հարաբերություններին: Նա ձեր կյանքում ունեցել է հատուկ մարդու նշանակություն այն ժամանակ, երբ ինքը զգացմունքորեն թուլացած է եղել, այսինքն սա նրա համար կլինի մի սարսափելի գիտակցում` իր դերը կորցնում է ձեր կյանքում:

Նրա աչքերով դա միայնակ և անպաշտպան լինել է: Դուք պետք է գիտակցեք այս ամենի հեռանկարը, բայց ես չէի զարմանա, որ սա ձեզ մոտ նոր վախեր առաջ կբերի: Երեխաների հոտը այս պարագայում ավելին է, քան ձեր վախերն ու թուլությունները, որ պատկերացնում ենք, և ես կարծում եմ` ձեր որդին սթափվել է, փոխարենը խոցված զգացում ունենալով: Նրա հակադրվելը մի օր իսկապես զվարճալի կդառնա, բայց հիմա  համարում են, որ նա մի քանի տարի առաջվա Համլետի դերասան Բեն Վիշոուի գաղափարական նկարագրությունն է, հոր մահը արդեն հաղթահարվել է, բայց նա կարծում է, որ մայրը հրաժարվում է իրենից: Այս պահին ձեր որդին ափսոսում է և զգում է ապահով ձեռքերում, բայց որ հիմնականում ձեր կյանքի համար: Ես առաջարկում եմ համբերատար լինել և շարունակել բավականություն ստանալ ձեր նորահայտ սիրավեպից, մինչև, որ ձեր որդին կհայտնվի այն նույն փուլում, որում և ձեր աղջիկներն են այժմ:

Ես առաջարկում եմ համբերատար լինել և շարունակել բավականություն ստանալ ձեր նորահայտ սիրավեպից, մինչև, որ ձեր որդին կհայտնվի այն նույն փուլում, որում և ձեր աղջիկներն են այժմ

Թիմային աշխատանքի միջոցով  կտեսնենք ձեզ միասին: Այժմ դուք շատ կարևոր դեր ունեք ձեր որդու կյանքում, այդ դերի մեջ ընդհանրացված է նրա հոր կորուստը: Նա երիտասարդ է, ով փորձում է վերահսկել իր կյանքը, ինչը արդեն իսկ բավական դաժան է: Մեր բոլոր որդիների նման, ձերն էլ կհրաժարվի ձեզնից, երբ չունենա ձեր կարիքը: Բայց քանի դեռ նա հուսահատված է, փորձում է ձեզ լարերի միջոցով առանց վնասելու ձգել դեպի իրեն և հանկարծ բաց թողնել մի փոքր նմանվելով տիկնիկներին ղեկավարող մարդկանց:

newmag.am