Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը, ով ձեռք է բերել Ճապոնական ծովի Չակմուտ անմարդաբնակ կղզին, պատմել է՝ որքան է պատրաստվում ներդնել անշարժ գույքի մեջ և ինչպես է ծրագրում այնտեղ քվեստների (արկածային խաղեր) տարածք ստեղծել:
«Դա մի քիչ կհիշեցնի «Գանձերի կղզի»՝ ծովահենային ոճով մի բան: Զբոսաշրջիկներին տեղ կհասցնենք ջրով, թեև ամռանն այնտեղ կարելի է նաև ոտքով հասնել՝ ափից 300 մ է հեռու, ջուրը ծնկներից բարձր չէ:
Քվեստի մասնակիցները, թիմերի բաժանված, կպայքարեն գլխավոր մրցանակի համար՝ 500 000 ռուբլի»,- պատմել է Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում։
Գործարարը հավելել է, որ նախագծի՝ վերջերս գործարկված կայքում 3 000 հայտ է ստացվել, և որ քվեստին մասնակցությունը 20 000 ռուբլի կարժենա: