
Դեմքի խնամքի համապատասխան միջոցներ ընտրելու համար դուք պետք է հստակ իմանաք, թե որ տիպին է պատկանում ձեր մաշկը: Առաջին հերթին պետք է հասկանաք ձեր մաշկը յուղոտ է, չոր, թե խառը տիպի, որպեսզի չվնասեք այն:
Լվանալուց հետո ուշադրություն դարձրեք դեմքի մաշկի վիճակին, ինչպես նաև ուսումնասիրեք դիմահարդարումից հետո մաշկի հետ կատարվող փոփոխությունները: Այս ամենը կօգնի ձեզ, որ որոշեք ձեր մաշկի տեսակը:
Չոր մաշկ
Եթե առանց խոնավեցնող քսուքի դուք մաշկի վրա չոր հատվածներ եք նկատում կամ ձգվածություն եք զգում, իսկ դիմահարդարումից հետո բացակայում է յուղոտ փայլը, ապա դուք չոր մաշկ ունեք:
Ձեզ խորհուրդ է տրվում խուսափել սպիրտ պարունակող քսուքներից: Դուք նախընտրությունը պետք է տաք խորը խոնավեցնող հատկություն ունեցող խնամքի միջոցներին:
Նորմալ մաշկ
Այս մաշկի տեսակը խնդիրներ չունեցող տեսակ է: Այս մաշկը աչքի չի ընկնում շատ յուղոտությամբ կամ չորությամբ, ինչի շնորհիվ ակնեների առաջանալու հավանականությունը նվազում է:
Խառը տիպի մաշկ

жирная кожа
Այս մաշկի տեսակը միանգամից որոշելը բարդ է, ինչի հետևանքով շատերը մտածում են, որ յուղոտ մաշկ ունեն:
Այս մաշկի դեպքում Т-աձև հատվածը յուղոտ է, իսկ այտերի շրջանում մաշկը կարող է չոր լինել: Նման մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում տարբեր հատվածների համար օգտագործել համապատասախան խնամքի միջոցներ:
Յուղոտ մաշկ
Դուք նկատում եք մաշկի յուղոտությունը նույնիսկ այն լվանալուց հետո: Խորհուրդ է տրվում օգտագործել թեթև բաղադրությամբ և յուղեր չպարունակող քսուքներ: