Դերասանների ամերիկյան «Equity» արհմիությունը կինեմատոգրաֆիստների համար ուղեցույց է թողարկել՝ կինոարդյունաբերությունում սեքս սկանդալները կանխելու նպատակով։
Առաջարկները շոշափում են անկողնային, մերկ տեսարանները, քասթինգի գործընթացը և գենդերային հավասարության հարցերը։ Մասնավորապես, ձեռնարկն արգելում է ռեժիսորներին՝ արտիստներից պահանջել հանվել քասթինգի ժամանակ, այն դեպքում, եթե դա նախօրոք մանրամասն համաձայնեցված չի եղել, ներառյալ այն, թե ով է ներկա գտնվելու տեսարանը դիտելու ժամանակ։ Բացի այդ, քասթինգի ժամանակ այլևս իրավունք չունեն դերասաններին խնդրել սեքս նմանակել։
Եթե դերասանը նկարահանվում է ֆիլմում, որտեղ էրոտիկ տեսարաններ կան, դրանց մասին պետք է զգուշացնեն՝ նախքան նա կստորագրի պայմանագիրը կինոստուդիայի հետ։