Այսօրվանից «Կարմիր բլուր» սերիալում հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նաեւ Էմմա Մանուկյանի խաղին: Նոր դերի, ոճային փոփոխության մասին դերասանուհին առաջինը պատմել է BRAVO.am-ին:
«Նախորդ տարվա երկու ծանր նախագծերից հետո մտածում էի, որ ավելի երկար դադար կունենամ, բայց ռեժիսոր Ելենա Արշակյանի այս առաջարկը չկարողացա մերժել, քանի որ առաջին անգամ եմ եթերում ներկայանալու բացասական հերոսուհու կերպարով»,- նշել է նա:
Դրամատիկական թատրոնի դերասանուհին սերիալում մարմնավորում է Անիին, ով գլխավոր հերոսի՝ Սեւակի նախկին սերն է ու տարիներ անց վերադառնում է. «Շատ բան չեմ կարող պատմել, քանի որ չգիտեմ` ինչպես կզարգանա սցենարը: Կերպարն ինձ շատ է դուր եկել: Այս ընթացքում այլ առաջարկներ ևս ստացել եմ, սակայն լացակումած, դժբախտ հերոսուհիների կերպարներ են եղել»:
Ամբողջությամբ՝ BRAVO.am կայքում: