Ասպիրինը, բացի ցավազրկող և ջերմիջեցնող հատկությունից, նաև հրաշալի միջոց է մաշկային խնդիրների դեմ: EnterTrain-ը խորհուրդ է տալիս օգտագործել ասպիրինով դիմակներ:
1. Ասպիրինի երեք հաբի վրա լցնել երեք ճաշի գդալ ջուր, պահել որոշ ժամանակ, այնուհետև խառնել և ստանալ մածուկանման զանգված:
Դեմքը լվանալուց հետո շրջանաձև շարժումնրով քսել դեմքին, պահել 10-15 րոպե: Կրկնել շաբաթական երկու անգամ:
2. Ասպիրինի երեք հաբը թրջել կիտրոնի երեք ճաշի գդալ հյութի մեջ: Քսել դեմքին, պահել 10 րոպե: Այս դիմակը շատ օգտակար է մաշկի վրա առաջացած պզուկների, մուգ հատվածների դեմ պայքարելիս: Այն պետք է օգտագործել երեկոյան, քանի որ ցերեկային լույսը կարող է բորբոքել մաշկը:
3. Ասպիրինի հինգ դեղահաբը տրորել, փոշի դարձնել, խառնել ½ ճաշի գդալ օրգանիկ մեղր և 1 ճաշի գդալ յոգուրտ: Դիմակը քսելուց առաջ
սրբիչը տաք ջրի մեջ թրջեք և մաքրեք դեմքը՝ ծակոտիները բացելու համար: Դիմակը քսեք և պահեք 20-30 րոպե: Լվանալուց հետո հարթեցնող քսուք քսեք: Դիմակը վերացնում է պզուկները և մուգ հետքերը: Այն կարող է նվազեցնել ծերացման գործընթացը և բարելավել դեմքի գույնը: