Նորվեգացի բժիշկ Կարլ Պինսկան պատմել է մարդու ցուցամատի ու մատնեմատի երկարության համահարաբերակցությունից կախված մարդու հակումները հստակեցնելու եղանակի մասին:
Եթե մարդու ցուցամատը կարճ է մատնեմատից, ապա սովորաբար լավ զարգացած է լինում նրա մտածելակերպը, ինչպես նաև նա հակված է լինում զբաղվել սպորտով:
Եթե ցուցամատը մատնեմատից երկար է, ապա պետք է զարգացած լինի մարդու բանավոր հիշողությունը, և մասնավորապես նա կարող է առանց դժվարության հիշել բառերի երկար ցուցակ: