ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իրեն երջանիկ կին է համարում, քանի որ իրեն հաջողվել է բոլոր հայ կանանց նվիրել կանանց մեկամսյակը։
«Ես այն երջանիկ կանանցից եմ, որ այս մեկամսյակը նվիրել եմ հայ կանանց, որովհետև եթե չլիներ ապրիլի 7-ը Հայաստանում Մայրության և գեղեցկության տոն սահմանելու մասին օրինագիծը, որի հեղինակը ես եմ, այս մեկամսյակը չէր լինի։ Երջանիկ եմ, որ կանանց այսքան ջերմություն, ոգևորություն, ծաղիկներ է տրվում, քանի որ նրանք իսկապես արժանի են»,- Wnews.am-ի հետ զրույցում նշեց Հրանուշ Հակոբյանը։
Տիկին նախարարը տոնական օրը սկսել էր առավոտյան քույրերին շնորհավորելով։
Մարտի 8-ին նա միշտ ծաղիկներ և կոնֆետներ է ստանում, երեկ էլ բացառություն չէր։
«Կարծում եմ` կնոջը խաղաղությունն է պակասում, երբ խաղաղությունը լինի, երջանկություն միշտ էլ կարելի է ունենալ, չէ որ երջանկությունը հավերժ չէ. ունենում ես երջանիկ պահեր, երջանիկ րոպեներ, ապրումներ։ Ես այն երջանիկներից եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ շատ երջանիկ պահեր, իհարկե, եղել են նաև հուսալքություններ։
Կցանկանայի, որ կանայք միշտ ժպտան, բարություն տարածեն, իրենց հանդեպ ուշադիր լինեն, որովհետև հայ կինը միշտ փորձում է ամեն ինչ անել ուրիշի համար , նոր վերջում սկսում է իր մասին մտածել։ Կուզեմ, որ նա նախևառաջ իր մասին մտածի»,- նշեց Հրանուշ Հակոբյանը։