Մեղրով ու դարչինով դիմակ. ազատվում ենք բշտիկներից
Advertisement 1000 x 90

Մեղրով ու դարչինով դիմակ. ազատվում ենք բշտիկներից

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում:

Մեղրով և դարչինով դիմակ՝ բշտիկների դեմ. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ մեղր
  • կես թեյի գդալ դարչին:

Պատրաստման եղանակը

  • Մեղրն ու դարչինը խառնեք, քսեք բշտիկներին:
  • 30 րոպե անց լվացեք սառը ջրով:

Կիտրոնը՝ բշտիկների դեմ: Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, կարող է օգնել ազատվել բշտիկների հետևանքով առաջացած սպիներից: Կիտրոնը թթու է պարունակում, որն օգնում է բացացնել մաշկի գույնը: Հիշեք, որ կիտրոնը մաշկը շատ զգայուն է դարձնում, հետևաբար՝ հարկավոր է արևապաշտպան կրեմ օգտագործել:

Բաղադրիչներ

  • 1 կիտրոն
  • 1 ճաշի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը

  • Մեղրն ու կիտրոնի հյութը խառնեք:
  • Բամբակը թրջեք խառնուրդով, քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ սպիներ են առաջացել:
  • Թողեք 15 րոպե, լվացեք ջրով՝ առանց օճառ օգտագործելու:
  • Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք 3 շաբաթ՝ ամեն օր:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը