Երգչուհի Եվա Ռիվասն իր Instagram-ի էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար: Նա 11 կետից բաղկացած խորհուրդների ցանկ է հրապարակել՝ խոստանալով նման մի ցանկ էլ հրապարակել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:
– Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:
– Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:
– Մի’ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
– Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:
– Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:
– Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:
– Կարողացեք ընդունել ձեր սխալները:
– Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:
– Անգամ ամենալուրջ վեճի ժամանակ մի’ ցավացրեք մարդուն: Դուք հավանաբար կհաշտվեք, իսկ խոսքերը երկար կհիշվեն:
– Ճիշտը խոսեք և ստիպված չեք լինի ինչ-որ բան հիշել:
– Օրվա սկզբին կատարեք ամենաբարդ և ամենատհաճ գործը: Երբ անում եք դա, օրվա հաջորդ հատվածում ձեզ չեն ճնշում անպիտան մտքերը:
– Ոչ ոք որևէ մեկին ինչ-որ բան պարտական չէ: Մոռացե’ք «Ես պետք է» բառերը: Դեն նետեք դրանք: Հակառակ դեպքում իսկապես պարտքերի տակ կընկնեք և ոչ միայն նյութական, այլև բարոյական: