Դերասան Կարեն Ասլանյանի Instagram-ի էջը երեկվանից ողողված է երկրպագուների հետաքրքրական հարցադրումներով: Բանն այն է, որ Կարենը լուսանկար է տեղադրել «Բացիր աչքերդ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ, որը մեկնաբանել է բավականին խորհրդավոր կերպ՝ «Գաղտնիք»: Ի դեպ, նույն լուսանկարը Story բաժնում տեղադրել էր նաև Մարիամը: Երկրպագուների մի մասը ենթադրում է, որ Կարենի և Մարիամի միջև սիրավեպ կա, ոմանք էլ լուսանկարը կապում են նոր ֆիլմի հետ:
NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Կարենի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ հարաբերությունների մեջ է Մարիամի հետ և ինչ է նշանակում լուսանկարի մեկնաբանությունը:
«Առայժմ ավելին չեմ ցանկանում ասել, քանի որ ինչպես մեկնաբանել եմ լուսանկարը, նախընտրում եմ, որ այն մնա գաղտնիք: Մարիամի ու իմ հարաբերությունների, ոչ էլ լուսանկարի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի: Երբ ժամանակը գա, երկուսս էլ կխոսենք այդ մասին»,-նշեց դերասանը: