Մի քանի օր է ինչ համացանցում քննարկվում է «Լավ երեկոյի» երկրորդ եթերաշրջանի առաջին հաղորդումը, ինչպես նաև հաղորդման հաղորդավարները՝ Արամը և Ավետը։
Boomnews.am-ի տեղեկություններով Ավետը և Արամը նկատողություն են ստացել ղեկավարությունից՝ սխալ պահվածքի համար և հանձնարարվել է այլևս այդպիսի սխալներ թույլ չտալ, քանի որ դա կարող է ճակատագրական լինել նրանց «ապագայի» համար։ Ըստ նույն աղբյուրների՝ արգելվել է, որ ոչ մեկ չմեկնաբանի իրողությունը՝ թեմայի հետագա քննարկումները դադարեցնելու համար։
Աղբյուրը նշում է, որ «Լավ երեկոյի» նկարահանումները չի դադարեցվելու և շարունակվելու է՝ չհիշացնելով առաջին եթերի մասին։ Արուսը ոչ մի նկատողություն չի ստացել, քանի որ նրանից հետո իր տեսանյութի վրա աշխատել են մոնտաժողները և ռեժիսյորը, չեն փոփոխել նկարահանածը։