Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների ու հարազատ մարդկանց հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր, իսկ Tert.am Life-ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հետաքրքիր պահերը։
Նաիրան պատմեց, որ տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից. «Երբ ծնունդս սկսվեց, ես աշխատում էի։ Մեր ակումբի երգչուհի Լիլին տորթիկով, մոմով Happy birthday երգելով շնորհավորեց ինձ, ինչից հետո սկսվեցին մյուս շնորհավորանքները։ Ինձ համար մեծ անակնկալ էր նաև «Աստղածնունդ» հաղորդման անակնկալ այցը»։
Նաիրայի խոսքով՝ յուրաքանչյուր տասնամյակի սկիզբը բեկումնային է լինում իր կյանքում և փոփոխությունների սկիզբ է ազդարարում։ Ի տարբերություն շատ կանանց, նա տարիքից չի վախենում, ասում է` ընդամենը 20 տարեկան է:
Ամբողջությամբ՝ life.tert.am