Բրիտանացի գիտնականներն ստեղծել են առաջին մազերը, որը կարող է աշխատել սենյակային ջերմաստիճաններում և միկրոալիքային ճառագայթման մշտական հոսք ապահովել: Այդ մասին ասված է Nature հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այս մազերի ստեղծումն իսկական բեկում կդառնա միկրոալիքային ճառագայթիչների հիմքի վրա տեխնոլոգիաների զարգացման բնագավառում:
Մենք հուսով ենք, որ մազերները նույնքան հաջողակ կլինեն, ինչպես և դրանց օպտիկական գործընկերներ-լազերները»,- հայտարարել է Լոնդոնի Կայսերական քոլեջի (Մեծ Բրիտանիա) ֆիզիկոս Ջոնաթան Բրիզը: Նման մազերներն, ինչպես կարծում են ֆիզիկոսները, ամենամոտ ժամանակներս կիրառում կգտնեն արդյունաբերության և կենցաղի ամենատարբեր բնագավառներում. օդանավակայաններում որպես հանգուցային տարր պայթանյութի դետեկտորներում, տվյալների հաղորդման համակարգերում և կյանքի շատ այլ ոլորտներում: