
130-ից ավելի գրինդա-դելֆիններ են սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարևմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում: Այդ մասին մարտի 23-ին հայտնել է PerthNow-ը:
Ընդամենը ցամաքում էր հայտնվել 150 կենդանի. այս պահին ողջ է մնացել դրանցից 15-ից ոչ ավելին: Դելֆինները գտնվում են ծանծաղուտում, և բնապահպանական ծառայությունների աշխատակիցները հույս ունեն, որ մակընթացության սկսվելով դրանք կարող են հեռանալ ծոցի խորքերը: Միաժամանակ ծավալվել են սատկած առանձնյակների լեշերի հավաքման աշխատանքները: Դրանցից կվերցնեն անալիզներ, որպեսզի փորձեն պարզել սատկելու պատճառները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: