Ինքնագրերի հավաքածուներով զբաղվող փարիզեցու պատշգամբից հայտնաբերվել է նամակ, որը գրել է Ալբեր Քամյուն՝ Ժան-Պոլ Սարտրին, 1951 թ. մարտին կամ ապրիլին:
Հայտնաբերված նամակի մասին լրագրողներին հայտնել է Նիկոլյա Լենը: Նրան է պատկանում Le Pas Sage գրախանութը, որը զբաղվում է 19-20 դդ. գրական արժեքների տարածմամբ: Ըստ Լենի, նամակի իսկությունը հաստատվել է փորձաքննությամբ, ձեռք է բերել ինքնագրերի հավաքագրմամբ զբաղվող մեկի կողմից, պահվել է իր տանը: Նա հետազոտողների համար մնացել է անհայտ: Մեկ շաբաթ առաջ նամակը գնել է մեկ այլ մասնավոր հավաքորդ: նամակը սկսվում է այսպես.
«Իմ թանկագին Սարտր»:
Հետո Քամյուն խորհուրդ է տալիս Սարտրին նոր պիեսի համար ընտրել և դիմել իսպանացի դերասանուհի Ամինդա Վալսին, որին նա ասում է «մարդկության հրաշք»:
Այդ ժամանակ Ժան-Պոլ Սարտրը զբաղված էր «Սատանան և Տեր Աստվածը» պիեսի բեմականացմամբ: Պրեմիերան տեղի է ունեցել 1951 թ. հունիսի 7-ին «Անտուան» թատրոնում, սակայն Քամյուի առաջարկած դերասանուհին այդ ներկայացմանը չէր մասնակցում:
Նամակից կես տարի անց լույս է տեսել Քամյուի «Խռովարարը» գիրքը: Սարտրը խիստ քննադատել է այդ գիրքը: Դրանով նրանց հարաբերությունները ավարտվել են: Ավելի ուշ Սարտրը ոչնչացրել է Քամյու հետ իր նամակագրության մեծ մասը:
polit.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը