Պլաստիկ վիրահատությունները վերջին շրջանում լայն միտում են ձեռք բերել, կարծում եմ` դրանք ավելի շատ ստեղծված են կանանց գեղեցկացնելու, այլ ոչ թե մուտանտ դարձնելու: Ինստագրամի այս հայտնի հայուհին` Լիլի Մորտոն, ով ներկայանում է որպես մոդել, դիզայներ` պլաստիկայի զոհ է: Տիկնիկային բարակ իրան, լայն ազդրեր, մեծ հետույք, լայն ճակատ, տատու ունքեր, վիրահատած քիթ. սրանք ամեն դեպքում տեսանելի են, չնայած Լիլիթը պնդում է, որ պլաստիկայի չի դիմել:
Ի դեպ Լիլիթը ժամանակին մարդանման տեսք ուներ, իսկ հիմա դժվարանում եմ ասել, թե ինչի է նմանվել: Նա այնքան հիացած է իր մարմնի կառուցվածքով, որ հաճախ է հանրությանը ցույց տալիս իր արհեստական հետույքը և վատ ֆոտոշոփած դեմքը: Այսքան վիրահատություններից հետո, դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ տեսք կունենա նա օրինակ 40 տարեկանում: