Եթե մազերը հակված են յուղոտության, ստիպված եք դրանք հաճախ լվանալ։ Flytothesky.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել մազերն այդքան հաճախ լվանալուց։
Մի օգտագործեք վնասակար ճարպեր
Եթե չեք ցանկանում շատ հաճախ լվանալ մազերը, պետք է ուշադրություն դարձնեք սննդակարգին։ Նվազեցրեք ճարպի օգտագործումը․ տապակած կամ քաղցր մթերքը ոչ մի կերպ չի օգնում մազերին։ Փոխեք սեփական սննդային սովորություններն ու շուտով կնկատեք արդյունքը։ Սննդակարգ ներառեք բանջարեղեն, միրգ, սերմեր, ձուկ, թռչնամիս, լոբազգիներ։
Քիչ ձեռք տվեք մազերին
Գլխամաշկի մերսումը տարբեր միջոցներով նպաստում է արյան շրջանառության արագացմանը և մազարմատների ամրացմանը։ Այո՛, դա կնպաստի մազերի աճին, բայց նաև արագ կեղտոտվելուն։
Մազերը շատ տաք ջրով մի լվացեք
Ընտրեք քիմիական միջոցներ չպարունակող շամպուն, մազերը լվացեք ոչ շատ տաք ջրով։ Լվանալուց հետո մի քանի վայրկյան սառը ջուր պահեք մազերին։
Չոր շամպուն
Սա կարող է օգնել իրավիճակներում, երբ մազերը կեղտոտ են, բայց դրանք լվանալու ժամանակ չկա։
Ուշադրություն դարձրեք սանրվածքին
Մազերն ավելի երկար մաքուր պահելու համար գանգուրներ արեք։
Խնամքի միջոցներ
Ուշադիր եղեք օգտագործվող խնամքի միջոցներին։ Որքան քիչ միջոց եք օգտագործում մազերը լվանալու ընթացքում, այնքան դրանք մաքուր են մնում։ Յուղերն ու սփրեյները հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում մեկ անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը