Marvel ստուդիայի «Սեւ հովազ» ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ դառնալով ամենահասութաբեր գերհերոսական մարտաֆիլմը Հյուսիային Ամերիկայում: Կինոնկարն ամերիկյան վարձույթում հավաքել է 630,9 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է NME-ն:
Կինոժապավենը գերազանցել է 2012 թվականին էկրան բարձրացած «Վրիժառուների» ռեկորդը, որը հավաքել էր 623,4 միլիոն դոլար: Համաշխարհային վարձույթում դրամամուտքերի ցուցանիշով «Սև հովազը»՝ 1,237 միլիարդ դոլարով հայտնվել է երրորդ տեղում: Առաջին տեղն զբաղեցնում է «Վրիժառուները» (1,518 միլիարդ), երկրորդը՝ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» (1,405 միլիարդ):
Ռայան Քուգլերի «Սև հովազը» գերհերոսական ֆիլմը նկարահանվել է Marvel-ի պատկերապատումների մոտիվներով: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 29-ին: Մարտ ամսին ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սև հովազի» երկրպագուներն սկսել են զանգվածաբար սեւ կատուներ վերցնել կենդանիների ապաստարաններից: Որոշ հաստատություններում այդ կենդանիներից գրեթե չեն մնացել: Փետրվարին ֆիլմի անտագոնիստ Էիկ Քիլմոնգերին ճանաչել են լավագույն չարագործը Marvel-ի կինոտիեզերքում: