Մազաթափության պատճառները բազմազան են՝ վիտամինների, հանքանյութերի բավարար մակարդակ, քիմիական ազդեցություն, հորմոնալ փոփոխություններ, սթրես և այլն։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բնական միջոցներն օգնում են թուլացնել այս գործոնների ազդեցությունը։ Կտավատի սերմերի օգտագործումը կօգնի պայքարել մազաթափության դեմ։ Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են մաշկի և մազերի առողջության համար։
Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ կտավատի սերմեր
- 1 բաժակ տաք ջուր։
Խառնեք նշված երկու բաղադրիչները, ամբողջ գիշեր թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Խառնուրդը լցրեք տարայի մեջ, ամեն օր քսեք գլխամաշկին՝ մերսելով այն։ Նախ լվացեք տաք ջրով, ապա՝ շամպունով։ Խառնուրդը սառնարանում կարելի է պահել 2 շաբաթ։
Կտավատի սերմը բնական մթերք է, սակայն մարդկանց մի մասը կարող է ալերգիա ունենալ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նախ ստուգել զգայունությունն այս բաղադրիչի նկատմամբ, հետո միայն օգտագործել գլխամաշկի հատվածում։ Մի փոքր քսեք ձեռքին, եթե 30 րոպե անց քոր և կարմրածություն չի նկատվում, կարող եք օգտագործել նաև գլխամաշկին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը