«Տեր եմ» կամ «հնազանդ եմ» արտահայտությունները՝ միասին լինելու խոստումից ավելին են: Կենցաղային հոգսերն ու երեխաների դաստիրակության պատասխանատվությունը կիսելուց բացի, հաջողակ զույգերը կիսում են նաև ֆինանսական միջոցները, միասին պլանավորում հնարավոր ծախսերը: Հաջող ամուսնության կախարդական բանաձև գոյություն չունի, սակայն կան պարզ քայլեր, որոնք անելով զույգերը կարող են մեծացնել երկարատև և երջանիկ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը: Ֆինանսկան խորհրդատուներն առաջարկում են որոշակի քայլեր, որոնք կօգնեն զույգերին ավելի հաջող պլանավորել կյանքը:
1. Դրեք քարտերը սեղանին
Ամուսնանալուց հետո, իսկ երբեմն նաև ամուսնությունից առաջ, զուգընկերոջը ցույց տվեք ձեր ֆինանսական բոլոր մուտքերն ու պարտավորությունները՝ սկսած աշխատավարձից, վերջացրած վարկերով: Սա է այն առաջին քայլը, որտեղից էլ կարող է սկսվել համատեղ կյանքի պլանավորումը:
2. Հարգեք դիմացինի կարծիքը
Ամուսնության և փողի միջև կապը բավականին հետաքրքիր է: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան այն, թե ինչպես են զույգերը ծախսում առձեռն գումարը, որքան այն, թե ինչպես են նրանք որոշում կայացնում և հարգում դիմացինի կարծիքը: «Անկեղծ եղեք,- ասում է Քեթի Բուրքը՝ «Wealth by Empowerment»-ի ֆինանսական պատասխանատուն,- անհամաձայնության դրսևորումը, այսինքն՝ համաձայնել -չհամաձայնվելը՝ այնքան էլ վատ բան չէ: Ուղղակի անհրաժեշտ է լսել, թե ինչ ասում է դիմացինը: Դա Ձեզ համար կարող է և իմաստ չունենալ, բայց կօգնի տեսնել նույն հարցի երկրորդ կողմը:
3. Ընդհանուր նպատակների կարևորությունը
Հաջողակ զույգերն ունենում են ընդհանուր նպատակներ և պարբերաբար ստուգում են՝ արդյոք դրանք նույն «էջի» վրա են, թե ոչ: «Երբ դուք ընդհանուր նպատակներ ունեք և խոսում եք այդ մասին, դա օգնում է համապատասխան որոշումներ կայացնել՝ դրանց հասնելու համար: Դուք ուզում եք տու՞ն գնել, կամ խնայում եք երեխաների համա՞ր… Հաջողակ զույգերը քննարկում են այս ամենն ու ամեն տարի վերաձևակերպում իրենց նպատակները:
4. Պատասխանատվության գիտակցումը
Երբ դուք ամուսնանում եք, տան վարձը, կոմունալ ծախսերը, գնումներ անելը դառնում են երկուսիդ պատասխանատվությունը : Հաջողակ զույգերը դիմացինի վրա չեն թողնում ծախսերը հոգալու պարտականությունը, նրանք կիսում են ֆինանսական պարտավորությունները միասին:
5. Նրանք չեն քննադատում իրար
Դուք տարբեր մարդիկ եք՝ տարբեր առաջնահերթություններով: Միասին համագործակցելն առաջին հերթին ենթադրում է հարգել դիմացինին և նրա ընտրությունը: Մի քննադատեք ձեր ամուսնուն կամ կնոջը նրա համար, թե ինչպես է նա գումարը ծախսում: Սա, իհարկե, մինչև այն պահը, քանի դեռ դա ակնհայտորեն վնաս չի հասցնում ձեր ընտանեկան բյուջեին:
6. Միասին զվարճանալու խորհուրդը
Ֆինանսական միջոցների կառավարումն այս կամ այն փուլում սթրեսային է դառնում, ուստի շատ կարևոր է հարաբերությունները դրական նոտայի վրա պահելը: Փողը կարող հանգեցնել կոնֆլիկտի, բայց հաջողակ զույգերը թույլ չեն տալիս, որ այն փչացնի հարաբերությունները: Նրանք փողն օգտագործում են որպես նպատակին հասնելու միջոց և ոչ թե՝ այն դարձնում նպատակ: Երջանիկ եղե՛ք:
Տաթևիկ Սարգսյան
Ամբողջությամբ՝ champord.am