Ամերիկացի տեսաբան ֆիզիկոս Ռոբերտ Լանցան ապացուցել է անդրշիրիմյան կյանքի գոյությունը: Ոչ մի օկուլտիզմ, կրոն. հարցերին պատասխանում է քվանտային ֆիզիկան:
Ֆիզիկոսը գտնում է, մահվան գաղափարը սխալ է ընկալվում: Մենք մինչև հիմա հարում ենք անտիկ ժամանակաշրջանի պատկերացումներին, այսպես կոչված բիոմետրիկ տեսությանը՝ կյանքը արարում է աշխարհը, բայց պետք է հարել հակառակ փիլիսոփայությանը:
Գիտնականը պնդում է, որ պետք է ուսումնասիրել զուգահեռ տիեզերքների տեսությունը, որտեղ պարզ հասկանալի է դառնում, որ մահը տիեզերքներից մեկում, չի նշանակում մահ՝ առհասարակ, քանի որ կյանքը շարունակվում է զուգահեռ տիեզերքում, պարզապես կատարվում է գիտակցության անցում:
Այս վիճահարույց տեսությունը մասամբ ապացուցում է Թոմաս Յունգի ինտերֆերենցիոն փորձը, որի ընթացքում ապացուցվում է, որ լույսը՝ ալիք է: Լույսը, դուրս գալով աղբյուրից, ուղղորդվում է անթափանց, բայց ուղղահայաց անցքերով մարմնին, որից հետո տեղադրված է էկրան: Անցքերն արված են այնպես, որ ունեն լույսի ալիքի երկարությունը:
Էկրանին հայտնվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ինտերֆերենցիոն գծեր: Այս օրինակով էլ կյանքը ստեղծում է մի քանի տիեզերք, ոչ թե հակառակը: Եթե դա այդպես է, ուրեմն մարդկությունը մահից չպետք է վախենա, չէ որ դա ընդամենը ճամփորդություն է մեկ այլ աշխարհ:
dobrocom.info
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը