Takprosto.cc կայքը գրում է, որ դժվար է գտնել մազերի աճը խթանող և մազաթափության դեմ պայքարող ավելի լավ միջոց, քան սոխը: Այն ոչ միայն օգտակար է, այլև կողմնակի ազդեցություն չի թողնում: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոխը հաջողությամբ պայքարում է ոչ միայն մազաթափության, այլև թեփի, սնկերի և վարակների դեպքում: Այն օգտակար է նաև մազերը վաղաժամ սպիտակելու դեպքում: Սոխի հյութը մազերին քսելու դեպքում լավանում է արյան շրջանառությունը, ինչպես նաև արագանում է մազերի աճը: Սոխը հարուստ է նաև B, C և E վիտամիններով:
Մազերի համար սոխը կարելի է օգտագործել մի քանի եղանակով:
- Մեկ բաժակ սխտորի հյութը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ: Խառնուրդը քսեք գլխի մաշկին և մերսեք 15 րոպե: Ապա գլուխը լվացեք շամպունով:
- Մաքրեք 1 սոխ և դրա վրա կես բաժակ կոնյակ լցրեք: Թողեք թրմվի 1 գիշեր: Հաջորդ օրը ստացվածն օգտագործեք՝ որպես մազերը փափկեցնող միջոց:
- Սոխ ավելացրեք բոլոր կերակուրներում, որոնք օգտագործում եք: Աշխատեք ամեն օր սոխ օգտագործել: Իհարկե, այս միջոցը չի կարող այնքան արագ ազդեցություն ունենալ, որքան սոխի հյութը գլխի մաշկին քսելիս:
- Մաքրեք 4 սոխ, 1 լիտր ջուր լցրեք վրան և մոտ 10 րոպե եփեք: Թողեք սառչի և գլուխը լվանալուց հետո քսեք մազերին: Որպեսզի սոխի հոտն անհետանա ձեր մազերից, կիտրոնի հյութով լվացեք մազերը:
Ցանկալի արդյունքի հասնելու համար այս միջոցները պետք է պարբերաբար օգտագործել: