Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ պայքարելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել կնճիռների քանակը և պահպանել մաշկի երիտասարդությունը։ Եթե ցանկանում եք հարթ մաշկ ունենալ, կարող եք փորձել այս դիմակները։
#1 դիմակ։ Ձեզ հարկավոր է ալոէ վերայի գել և վիտամին E: Այս դիմակը կօգնի ազատվել մուգ բծերից, մաշկը սնուցել ներսից։
Պատրաստման եղանակը
Մի ճյուղ ալոէ վերայի հյութը քամեք։ Մեկ պարկուճ վիտամին E-ն խառնեք ալոէ վերայի հյութի հետ։
Քսեք մաքուր դեմքին, թողեք այնքան, մինչև ամբողջությամբ չորանա։
Դեմքը լվացեք սառը ջրով։
#2 դիմակ: Հարկավոր է մեկ թեյի գդալ գլիցերին, 1 թեյի գդալ ջուր, 1 պարկուճ վիտամին E: Այս դիմակը կօգնի մաշկին նուրբ մնալ։
Պատրաստման եղանակը
Խառնեք գլիցերինը, ջուրն ու վիտամին E-ն։
Քսեք մաքուր դեմքին։ Կարող եք թողնել ամբողջ գիշեր կամ 4-5 ժամ։
Լվացեք ջրով, չորացրեք դեմքը։
#3 դիմակ: Հարկավոր է 2 թեյի գդալ պապայա, 1 թեյի գդալ ջուր, 2 պարկուճ վիտամին E:
Պատրաստման եղանակը
Վիտամին E-ն խառնեք պապայայի հետ։
Ավելացրեք ջուրը, լավ խառնեք։
Քսեք դեմքին, թողեք չորանա։
Լվացեք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը