Ակնեն մաշկի քրոնիկական հիվանդություն է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս հիվանդության դեպքում բշտիկներ են առաջանում իրանին, ուսերին, մեջքին, մարմնի այլ հատվածներում։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն այս տհաճ խնդրի դեմ պայքարում։
- Թեյի ծառի յուղ։ Բշտիկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկը թեյի ծառի յուղն է։ Այն խառնեք համամելիսի հետ, բամբակի օգնությամբ քսեք մաշկի վնասված հատվածներին։ Այն կարող եք օգտագործել օրվա ընթացքում երկու անգամ։ Ավելի հաճախ օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է հանգեցնել մաշկի չորության և ցանի տարածման։
- Խնձորի քացախ։ Այն կարող է սպանել բակտերիաները, օգնում է պահպանել մաշկի pH-ը։ Խնձորի քացախն օգնում է նաև ավելորդ յուղի չորացմանը՝ այդ կերպ կանխարգելելով բշտիկների առաջացումը։ Սակայն չի կարելի այն հաճախակի օգտագործել, քանի որ չորացնում է մաշկը, իսկ երբ մաշկը չոր է, ճարպագեղձերն ավելորդ ճարպ են արտադրում։ Լվացեք դեմքը, չորացրեք, 1։3-ի հարաբերակցությամբ խառնեք քացախն ու ջուրը։ Թրջեք բամբակը, քսեք վնասված հատվածին։ Այս միջոցն օրվա ընթացքում կարող եք օգտագործել մի քանի անգամ, բայց ամեն անգամ օգտագործելուց հետո հարկավոր է լավ լվանալ դեմքը։ Եթե դեմքը չորանա, կարող եք խոնավեցնող կրեմ օգտագործել։
- Դարչին և մեղր։ Այս երկու բաղադրիչներն էլ հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաօքսիդանտ հատկություններ ունեն։ Կես թեյի գդալ դարչինը խառբեք 2 ճաշի գդալ մեղրի և կոկոսի յուղի հետ։ Ստացված խառնուրդը քսեք դեմքին։ Թողեք 5-10 րոպե։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը