NASA-ն հրապարակել է NGC 5714 պարուրաձեւ գալակտիկայի լուսանկարը, որը գտնվում է Եզնարած համաստեղությունում՝ Երկրից շուրջ 130 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: NGC 5714-ի լուսանկարն արել է Hubble աստղադիտակը՝ ACS խցիկի միջոցով: Լուսանկարում գալակտիկան պատկերված է կողքից և բացարձակ տափակ է թվում:
Այդ ռակուրսով չի երևում NGC 5714-ի պարուրաձև կառուցվածքը. երևում են սոսկ երկնագույն եզրերը և պայծառ կենտրոնը: Ինչպես նշված է NASA-ի կայքում, 2003 թվականին պարուրաձև գալակտիկայում բռնկվել է SN 2003dr գերնոր աստղը, որի սպեկտրում գրանցել են կալցիումի զգալի պարունակություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: