
Չինաստանի Սյամեն քաղաքի Xinhee Design Center շենքի ճարտարապետները ոգեշնչվել են մարդու անատոմիայով: Շենքը հիշեցնում է մարդկային մարմնի ոսկորներ և ջլեր, մաշկի ամրացման սկզբունքները:
Շենքն ունի այգի, արևային վահանակներ, և այդ բոլորը կրկնում են մարդու մարմնի ձևերը: Գրասենյակային շենքերը տեղադրված են կենտրոնի շուրջը, իսկ նրանից դուրս եկող 6 միջանցքները հիշեցնում են մարդկային ձեռքեր: Դրանցում տեղադրված են գիտահետազոտական կենտրոններր և գրասենյակներ, հայտնում է nr2.com.ua-ը: