
Ամեն օր նուշ օգտագործելով կարելի է պաշտպանել և ամրացնել մկանները, պնդում են գիտնականները:
Նուշը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում և հարուստ է ճարպեչով ու վիտամին E-ով, որը օգնում է պահպանել մաշկի ամրությունը:
Բացի դրանից, նուշը պարունակում է նաև մանգան, որը օգնում է պահպանել արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարդակը, մագնեզիում, որը չափազանց կարևոր է նյարդային համակարգի պահպանման համար և կարգավորում է արյան ճնշումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղիղ կապ կա նուշի օգտագործման մակարդակի և սրտի ու մկանների վիճակի միջև, գրում է newsyou.info-ն: