Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռը` արքայազն Հարի Ուելսցին, նախապատրաստվում է իր հարսանիքին։
Արքայազն Հարին և նրա հարսնացուն` Մեգան Մարքլը, խնդրել են իրենց հարսանիքին հրավիրված հյուրերին նվերներ չմատուցել, այլ նվերների համար նախատեսված ֆինանսական միջոցները նվիրաբերեն բարեգործական հիմնադրամներին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Պարբերականի տվյալներով` թագավորական ընտանիքի անդամներն արդեն ընտրել են յոթ բարեգործական հիմնադրամներ, որտեղ կուղղորդվեն գումարները։
«Զույգն ընտրել է հիմնադրամներ, որոնք զբաղվում են իրենց հուզող հարցերով։ Օրինակ` սպորտի հարցերով, սոցիալական փոփոխություններով, կանանց իրավունքներով և լիազորություններով, շրջակա միջավայրի պաշտպանությամբ, անօթևանների խնդիրներով, ՄԱԻՎ-ով մարդկանց խնդիրներով և զինված ուժերի հարցերով զբաղվող հիմնադրամները»,- ասվում է հաղորդագրությունում։
Քենսինգտոնյան պալատի մամուլի ծառայությունում նշել են, որ զույգն ուրախ է օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Այդպես ինչ-որ մեկը կարող է տուն գտնել, ինչ-որ մեկն` աշխատանքի անցնել, իսկ ոմանք կրթություն կստանան։
Prince Harry & Ms. Meghan Markle are incredibly grateful for the goodwill they have received since their engagement, & have asked that anyone who might wish to mark the occasion of their wedding considers giving to charity, instead of sending a gift. https://t.co/lzfrRmoeUv pic.twitter.com/nxrTZtIKBY
— Kensington Palace (@KensingtonRoyal) 9 апреля 2018 г.
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը նախատեսված է մայիսի 19-ին։ Արարողությունը տեղի կունենա Վինձորյան պալատում` Սուրբ Գեորգիի մատուռում։ Արքայազնն իր նշանադրության մասին հայտարարել է 2017թ.-ի նոյեմբերին։ Հարիի հարսնացուն արդեն մասնակցել է ընտանիքի սուրբծննդյան ընթրիքին։