Դերասան Ժերար Դեպարդիեն Վլադիմիր Վիսոցկու երգերը երաժիշտի 80-ամյակի կապակցությամբ կկատարի ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Խորհրդային բանաստեղծի հոբելյանի առթիվ համերգն ապրիլին տեղի կունենա Մոսկվայում:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ Դեպարդիեն վաղուց էր երազում աշխատել Վիսոցկու տեքստերով: 1970-ական թվականներին դերասանը համաձայնել էր առանց հոնորարի խաղալ Վիսոցկու սցենարով «Վիեննական արձակուրդներ» կինոնկարում: Երաժիշտի մահը խանգարեց այդ պլաններին:
Վիսոցկու հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են 2017 թվականի նոյեմբերին Ղրիմում «Վիսոցկու ճանապարհները» ներկայացմամբ: 2017 թվականի օգոստոսին Վիսոցկին, Forbes հանդեսի ռուսական խմբագրության վարկածով, տեղ է գտել վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաազդեցիկ ռուսաստանցիների հնգյակում: