Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հյորդը կատարել է խոստումն այն հրաժարադրամի զգալի մասը բարեսիրական նպատակների համար նվիրաբերելու խոստումը, որն իրեն հասնում էր Հոլիվուդի աստղ Ջոնի Դեփի հետ ապահարզանից հետո: Դա տեղի է ունեցել ամուսնալուծությունից ավելի քան մեկ տարի անց: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել է TMZ նորությունների ռեսուրսը:
Ռեսուրսի տվյալներով՝ Հյորդը մինչև 5 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությանը, AEG ընկերությանը և մի շարք այլ կազմակերպությունների: Ժամանակին դերասանուհին ասում էր, թե վերջին տասը տարվա ընթացքում կամավոր է աշխատել «Հրեշտակների քաղաքի» մանկական հիվանդանոցում:
Դատարանում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան՝ Դեփը պետք է 7 միլիոն դոլար վճարեր Հյորդին: Այդ գումարը, դերասանուհու խոսքով՝ ինքը մտադիր է նվիրել բարեգործական հիմնադրամի: