Գիտնականներ. մոտ 17 000 աստերոիդներ սպառնում են Երկրին
Advertisement 1000 x 90

Գիտնականներ. մոտ 17 000 աստերոիդներ սպառնում են Երկրին

NASA-ի մասնագետները համարում են, գոյություն ունեն ևս առնվազն 17 000 աստերոիդներ, որոնք ունակ են բախվել Երկրին: Նման գնահատականը ստացվել է 8 հազարից ավելի աստերոիդների ուսումնասիրությունից հետո, հաղորդում է Space.com-ը:

Ներկա դրությամբ աստղագետները հայտնաբերել են 8 հազարից ավելի երկրամերձ աստերոիդներ՝ առնվազն 140 մ լայնությամբ: Այդ չափերի աստերոիդը բախվելու ժամանակ կարող է ամբողջ պետություն ոչնչացնել: Բոլոր այդ ութ հազարը նկարագրված են, նրանց ուղեծրերը ուսումնասիրված են, ինչը աստղագետներին թույլ է տալիս նրանց թվից բացառել վտանգավորներին: Սակայն մնում են 17 000-ից ավելի, դեռևս չուսումնասիրված ու մեր մոլորակի բնակիչների համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ:

Ըստ life.ru-ի, բոլոր նրանք աստղագետների կողմից մտցվել են երկրամերձ օբյեկտների (Near Earth Objects) կատեգորիայի մեջ: Դա նշանակում է, որ նրանք մոտենում են մեր մոլորակի ուղեծրին ավելի պակաս, քան 50 մլն կմ-ով: Աստերոիդների քանակն ընդամենը շատ մեծ է, և գիտնականների գնահատմամբ, կազմում է մի քանի մլն հատ:

1990-ական թվականներին NASA-ն հիմնական ջանքերն ուղղել էր տրամագծով մեկ կմ-ից ավելի չափի առավել վտանգավոր աստերոիդների որոնմանն ու դասակարգմանը: Նման աստերոիդը՝ Երկրին բախվելու ժամանակ ունակ է հանգեցնել գլոբալ աղետների: 2010թ. բոլոր այդպիսի տիեզերական մարմինները վեր են հանվել ու նկարագրվել:

pastinfo.am