Լևոն Ջավախյանի «Ծնկան ծերին» ժողովածուն կարդացվում է մեկ շնչով: Պատճառը պատումի զուլալությունն է ու աննախադեպ անկեղծությունը: Հեղինակն իր գրածը սուպերռեալիզմ կամ լուսանկարչական արտանկարում չի համարում, ասում է` իրապատում է:
Լևոն Ջավախյանն իր «Ծնկան ծերինը» գրել է` առանց օսլայած, սիրունիկ բառերի ու պուպուշ արտահայտությունների, իր խոսքով, որտեղ մուսան բռնացրել է, «չոքացրել» է իրեն, ու այդպիսով ծոր է տվել ջավախյանական գրականությունը:
«Որդի, դու քեզանով կարում չե՞ս գրող դառնաս….պարտադիր ա մինը շիֆաներկումդ շռի՞, որ պատիվդ բարձրանա…Մնում էր հավատալ սեփական ուժերին: Ինքնուրույն գրում, ինքնուրույն տպագրվում էի, էդպես էլ ճանաչված մարդ դարձա: Բայց մայրս էլ վերև չէր նայում, նա ոչ գոհ էր, ոչ էլ դժգոհ, թեև ես իր երազի պտուղն էի: Նրան պետք չէ՛ր, որ ես գրող եմ, պետք չէր, թե ես ճանաչում ունեմ, պետքն էլ չէր, որ նշանավոր եմ…Գրողն ուրիշինն էր, նրան իր որդին էր…
-Ղեկավարությանը դեմ ես գնում որդի…Գլխիցդ ձեռ քաշած` տելեվիզըրումը շատ ես խոսում, թերթերումը գրում…Բա որ հանկարծ մի ուգլումը գաղտումդ տվի՞ն…Քու տերն ո՞վ ա»,- մոր խոսքերն է հիշում գրողը:
Ամբողջությամբ՝ aravot.am