ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով:
Տեսանյութը բաղկացած է լուսանկարներից, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի աշխատանքի ինը տարվա ընթացքում: Տեսահոլովակը կատարված է 4K լուծաչափով, ինչը հանդիսատեսներին թույլ է տալիս մանրամասնորեն դիտել գործակալության ընտրած տեղավայրերը: Լանդշաֆտների թվում դիտման համար մատչելի են ամերիկյան Apollo-17 տիեզերանավի վայրէջքի հրապարակը Ցուլ-Լիթրոուի հովտում և տիեզերագնացների ուղու մի մասը 1972 թվականին տիեզերագնացների՝ Լուսին եռօրյա ճանապարհորդության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: