«Անցյալ տարի ամռանը, երբ ջրառը հասցվեց 270 մլն մետր խորանարդի, Սևանի մակարդակը 4 սմ–ով նվազեց,– ասաց բնապահպանը,– եթե այսպես շարունակվի, նշանակում է` կկորցնենք էկոլոգիական ոլորտում մեր գրանցած միակ հաջողությունը` Սևանի մակարդակի բարձրացումը»։
Սևանը հնարավոր ճահճացումից փրկելու ելքը Կարինե Դանիելյանը համարում է ոռոգման համակարգերում հոսակորուստների կանխումը։
«Կորուստները, մոտավորապես, հավասարվում են այն ծավալին, որ բաց է թողնվում Սևանից»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am