Պայծառատես Վանգայի միակ ժառանգորդուհին՝ ֆրանուհի Կաեդե Ուբերը, 2016 թվականին տհաճ ու ցնցող կանխագուշակում
է արել։ Վերերկրային ուժերի հետ զրուցող և ապագան տեսնող Կաեդե Ուբերին դեռ տարիներ առաջ են կնքել որպես մեծ Վանգայի միակ ժառանգորդ։
Նրա ծնունդը կանխագուշակել է ինքը՝ բուլղարացի պայծառատեսը՝ մահվանից առաջ հայտարարելով, որ հեռանալով չի գնա, և
յուրահատուկ շնորհի երկրորդ հայտնությունն անպայման տեղի կունենա։
Էզոթերիկ շրջաններում համարվում է, որ Վանգայի հոգին հաստատվել է ֆրանսուհի դեռահասի մարմնում, որը տեսանելու է այնպես, ինչպես նշանավոր բուլղար պայծառատեսը։ Հոկտեմբերի 2-ին Կաեդե Ուբերը տհաճ կանխատեսում է արել․
«Հիվանդություններն ու պատերազմները սահմաններ չեն ճանաչում»,- հայտարարել է աղջիկը։ Կաեդեի պնդմամբ՝ փորձանքը
կսկսվի սարսափելի հիվանդությունից, որի դեմ սպեղանի չկա, սկիզբ կառնի Հոնկոնգից։ Դրանից հետո հարավ-արևելյան գրիպը
կարող է պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին։ Վիրուսի տարածումը բացառելու համար խորհուրդ է տրվում 2017-ի սկզբին չայցելել այն երկրները, որտեղ ընդլայնվում է գրիպի սույն տեսակը։
Հիշեցնենք, որ Վանգայի մարգարեության համաձայն, 4599 թվականին մարդիկ անմահություն ձեռք կբերեն, որից առաջ սոսկալի
փորձությունների ու արհավիրքների բովով կանցնեն։ 2088-ին երևան կգա մի վարակ, որը վայրկենապես մարդկային կյանքեր կխլի։
Դա զգալիորեն կնվազեցնի մարդկանց թիվը Երկիր մոլորակում։ Ոչ մի դեղորայք ի վիճակի չի լինի փրկել մարդկությանը։
«Հակաթույնը» կհայտնաբերվի միայն երեք հարյուրամյակ անց՝ 2404 թվականին։ «Մարդկանց կոտորելու են։ Շատ արյուն է թափվելու։ Անհամար զոհեր են լինելու։ Արաբները մահ են սփռելու»,- կանխատեսել է աղջիկը։