Էմիլի Ռատակովսկին մերկացել է ի փառս Նյու Յորքի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմիլի Ռատակովսկին մերկացել է ի փառս Նյու Յորքի

Ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել լրիվ մերկ տեսքով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Սև-սպիտակ լուսանկարում սուպերմոդելն առանց հագուստի նստած է աթոռին՝ թեքված ձախ կողմով ու ձեռքով փակելով կուրծքը, և նայում է խցիկին: Ռատակովսկին հրապարակումն ստորագրել է մեծատառ NY-ով, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի անվանումն է: Երկրպագուների մեծ մասը հիացել է մոդելի մարմնով:

«Հնարավոր է՝ ամենագեղեցիկ կինն է ամբողջ աշխարհում»,- մեկնաբանել են նրանք: Սակայն օգտատերերից ոմանք հայտնել են իրենց տարակուսանքը: «Պատկարացում չունեմ, թե ինչու է օրիորդ Ռատակովսկին առցանց հրապարակում այսպիսի լուսանկարներ: Ի՞նչն Էէ նրան առաջ մղում: Կա՞ն ենթադրություններ»,- գրել են նրանք: «Դու, անշուշտ, անբասիր ես, բայց, գուցե, ժամանա՞կն Էէ օգտվել փառքիցդ և ինչ-որ նշանակալից բան անել: Աթնացիր արդեն»,- հորդորել են մյուսները: