Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնել են Instagram-ի աշխատանքի խափանման մասին
Advertisement 1000 x 90

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնել են Instagram-ի աշխատանքի խափանման մասին

Ապրիլի 24-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվել մի շարք երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում:

«Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 07:37-ից (Երևանի ժամանակով 15:37-ից)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցի աշխատանքում խափանումների մասին ամենից շատ հայտնել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի օգտատերերը: Խնդիրների մասին հայտնել են նաև ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Սինգապուրում և Ճապոնիայում: Ռուսաստանում օգտատերերը խնդիրների են բախվել Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում: