Աստղագետ Ավետիք Գրիգորյանի ջանքերով գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում Երևանի երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի Աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը: Նմանատիպ դասընթացների միջոցով, 24 տարի շարունակ, նա անվճար, իր հնարավորությունների սահմաններում՝ փորձում է գիտելիքներ փոխանցել ապագա սերունդներին:
Ներկայացնում ենք տեսադասընթաց, որի հեղինակը Ավետիք Գրիգորյանն է: