
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 25-ին շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին, որն աջակցել է Թրամփին և նրան եղբայր անվանել:
«Դուք կարող եք չհամաձայնվել Թրափի հետ, բայց ամբոխը չի կարող ինձ հարկադրել չսիրել նրան,- գրել է Ուեսթն իր Twitter-ում:- Մենք երկուսս էլ վիշապի էներգիա ունենք: Նա իմ եղբայրն է»:
Երաժիշը նաև հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել Թրամփի ստորագրած՝ բեյսբոլի գլխարկը՝ «Ամերիկան վերստին դարձնենք մեծ» կարգախոսով:
«Շնորհակալությու՛ն, Քանյե, դա շատ զիլ է»,- ի պատասխան գրել է Թրամփը՝ Քանյեի գրառմանը ռեփոստ անելով Twitter-ի իր էջում: