
Մեծ քանակությամբ կակաոյի պարունակությամբ շոկոլադի օգտագործումն ամրապնդում է իմունիտետը և բարելավում ուղեղի ակտիվությունը, պնդում են ԱՄՆ-ի Լոմ Լինդի համալսարանի բժիշկները:
Ըստ EurekAlert-ի՝ գիտնականները կենտրոնացել են օրգանիզմի վրա կակաոյի ազդեցության հարցի ուղղությամբ, մինչդեռ նախորդ հետազոտությունները վերաբերել են գերազանցապես շաքարի ազդեցության ուսումնասիրմանը:
Արդյունքում բժիշկները պարզել են, որ ամեն օր առնվազն 70% կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադի օգտագործումը դրական է ազդում մարդու իմունիտետի վրա:
Փորձերը ցույց են տվել, որ շոկոլադը բարելավում է միջբջջային ազդակների ուղիների աշխատանքը, որոնք մասնակցում են իմունային ռեակցիայի համար պատասխանատու T-բջիջների ակտիվացմանը:
Բացի այդ, նրանց խոսքով, ընդամենը 48 գրամ շոկոլադի օգտագործումը բավարար է նոր բան սովորելու և հիշելու ունակության բարելավման համար: