
Twitter-ը իր բոլոր 330 մլն օգտատերերին թախանձագին խնդրում է անմիջապես փոխել գաղտնաբառերն այն բանից հետո, երբ համակարգի սխալը գաղտնաբառերը տեքստի տեսքով է ներկայացրել, հաղորդում է The Verge-ը:
Twitter-ի հետաքննությունը ապացույցներ չի գտել, որ որևէ խախտում կամ գաղտնաբառերի սխալ օգտագործում է եղել, սակայն ընկերությունը խորհուրդ է տալիս, որ օգտատերերը փոխեն իրենց գաղտնաբառերը:
Twitter-ը պնդում է , որ ինքնուրույն է գտել սխալը և հեռացրել է գաղտնաբառերը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել համոզվելու համար, որ նման խնդիրներ նորից չեն առաջանա: