Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը մեղադրվում է բռնաբարության, անչափահասների գայթակղեցման և հետամտումների մեջ: Մայիսի 3-ին այս մասին հայտնել է Associated Press-ը:
Որոշումը կայացվել է նոր ստանդարտների սահմանումից հետո, որոնց համապատասխան, մասնավորապես, նրանք, ովքեր սեռական հանցագործություններ են կատարել, չեն կարող ակադեմիայի անդամներ լինել:
Համանման վճիռ է կայացվել դերասան, ռեժիսոր և երաժիշտ Բիլ Քոսբիի նկատմամբ:
Հոկտեմբերին ակադեմիայից նույն պատճառներով հեռացրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Պոլանսկին Ամերիկյան կինոակադեմիայի պարգևին է արժանացել 2002 թվականին «Դաշնակահարը» ֆիլմի համար: Քոսբիին բռնաբարության և ոտնձգությունների մեջ մեղադրել են 50-ից ավելի կանայք: