Շատ ֆաստֆուդ և այլ ճարպոտ կերակուր ուտող կանայք մոտավորապես կրկնակի ավելի հաճախ են չբեր դառնում, քան թույլ սեռի մնացած ներկայացուցիչները:
Այդ մասին հայտարարել են գիտնականներն այն հոդվածում, որը հրապարակված է Human Reproduction հանդեսում:
«Մեր նախորդ հետազոտությունները ցույց են տալիս, որ անպտղությունը կարող է զարգանալ այն պատճառով, որ ֆաստֆուդում պարունակվող նյութերն ունակ են ներթափանցելու ձվաբջիջներ և փոխելու նյութափոխանակությունն ու խանգարելու սեռական օրգանների բնականոն աշխատանքին»,- հայտարարել է բժիշկ Քլեր Ռոբերտսն Ադելաիդայի համալսարանից (Ավստրալիա):
Ընթացիկ գնահատումներով՝ արևմտյան երկրներում ընտանեկան զույգերի շուրջ 10 – 15 տոկոսն ունակ չէ շարունակելու սերունդը երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով: Ռոբերտսը և նրա գործընկերները պարզել են, որ ընթացիկ «անպտղության համաճարակը» կարող է կապված լինել նաև արդի մի այլ ֆենոմենի՝ ֆաստֆուդի գործածման կուլտուրայի հետ: Նրանք այդ եզրակացությունն արել են՝ դիտարկելով մոտավորապես վեց հազար կանանց առողջությունը, որոնք պատրաստվում են ամենամոտ ժամանակներս երեխա ունենալ: