Լոս Անջելեսի տակ արագընթացիկ թունելի ստեղծումը մոտենում է ավարտին: Այդ մասին Instagram-ում հայտնել է SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը: «Լոս Անջելեսի տակ Boring Company-ի առաջին թունելը գրեթե պատրաստ է:
Կարգավորող մարմինների կողմից վերջնական հաստատման նախաշեմին մենք մի քանի ամսից կազմակերպում ենք ցուցադրական ուղեւորություններ»,- գրել է նա:
Մասքն ընդգծել է, որ այն բանից հետո, երբ համակարգը կգործարկվի սովորական ռեժիմով, գերակայությունը կտան հետիոտներին ու հեծանվորդներին: Երթեւեկության արժեքը, նրա խոսքով, ավելի պակաս է, քան ավտոբուսի տոմսի գինը: Ավելի վաղ ձեռնարկատերը հրապարակել էր հասարակական տրանսպորտի նոր տեսակի՝ ստորգետնյա էլեկտրաբուսի նախագիծը, որը կկարողանա ժամում զարգացնել մինչեւ 200 կիլոմետր արագություն: Նախագիծը ենթադրում է հազարավոր փոքր կայարանների ստեղծում մոտավորապես կայանատեղիի չափով: