4 սխալ, որոնք թույլ ենք տալիս շպարվելիս
Advertisement 1000 x 90

4 սխալ, որոնք թույլ ենք տալիս շպարվելիս

Գոյություն ունեն մանր սխալներ, որոնք ամեն օր թույլ ենք տալիս շպարվելիս: Այս սխալները կարող են փչացնել ամբողջ գեղեցկությունը: Հայտնի աստղերի անձնական դիմահարդարող Ռումի Սոլեյմանին ներկայացրել է այդպիսի 4 սխալներ:

Մի թափահարեք թարթիչների ներկի խոզանակը

Երբ խոզանակն անընդհատ մտցնում և հանում եք՝ սրվակի մեջ օդ է ներթափանցում, ինչն էլ չորացնում է թարթիչների ներկը:

Մի չարաշահեք տոնային քսուքը

«Մեզանից շատերը թեև կարիք չունեն տոնային քսուք օգտագործելու, սակայն ամեն օր տարածում են այն դեմքին. սա ոչ միայն վնասում է մաշկը, այլև՝ փչացնում մաշկի բնական տեսքը:  Այն կարող եք տարածել դեմքի միջին հատվածներում՝ քթի և բերանի հատվածներում»,- խորհուրդ է տալիս Սոլեյմանին:

Ինչպե՞ս ներկել հոնքերը

«Հոնքերին մատիտ քսելուց առաջ՝ համոզվեք, որ այն սուր է, ապա շատ բարակ գծով քսեք մատիտը հոնքերին՝ մազերի բնական ուղղությամբ»,- ասում է դիմահարդարը:

Մի չարաշահեք շրթներկը

«Շուրթերի եզրագծերը մատիտով ընդգծելուց անմիջապես հետո ականջի փայտիկով փորձեք այն բարակացնել, հաստ և ընդգծված եզրագծերն այնքան էլ գեղեցիկ չեն»,- նշում է Սոլեյմանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը