Կրքեր Պլուտոնի շուրջ. այն նորից ճանաչվեց մոլորակ
Advertisement 1000 x 90

Կրքեր Պլուտոնի շուրջ. այն նորից ճանաչվեց մոլորակ

The Washington Post թերթում լույս է տեսել «Այո, Պլուտոնը մոլորակ է հոդվածը»: NASA-ի աստղագետներ Դևիդ Գրինսպունը և Ալան Շտեռնը կոչ են անում Պլուտոնը նորից համարել մոլորակ (2006-ին Միջազգային աստղագիտական միությունը հարց բարձրացրեց Պլուտոնը չհամարել մոլորակ, դրան դեմ էին մի շարք երկրների գիտնականներ, հարցը մնաց բաց – խմբ.):

Նրանք հիմք էին ընդունել այն, որ Պլուտոնը չի կարողանում ուղեծրի շրջապատող տարածությունը մաքրել մանր մարմիններից: Հոդվածագրերը հակափաստարկ են բերել՝ ուրեմն մոլորակի կարգավիճակից կարելի է զրկել նաև Երկիրը, որը իր գոյության առաջին 500 միլիոն տարիների ընթացքում նույն վարքն է դրսևորել:

Գիտնականները գտնում են, որ մոլորակ սահմանումը պետք է հիմնված լինի տիեզերական մարմնի երկրաֆիզիկական հատկությունների վրա, այլ ոչ թե ուղեծրի հատկությունների վրա: Դա հաշվի առնելով՝ Պլուտոնը մոլորակ է. գնդաձև է, ունի բավարար զանգված, որ գրավիտացիայի շնորհիվ կարողանա պահպանել հիդրոստատիկ հավասարակշռությունը:

storia.me

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը